կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Ուզում ենք իշխանափոխություն. Սերժ Սարգսյան

Ուզում ենք իշխանափոխություն. Սերժ Սարգսյան

Մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրում, որովհետև այսօր չենք լուծում վարչապետի հարց, ուզում ենք իշխանափոխություն։ Այս մասին Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա ո՞րն է մեր նպատակը, իշխանափոխություն անելը, թե կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը։ Սա շատ կարևոր հարց է: Ընդդիմության պրոբլեմներից մեկն էլ այն է, որ այդ ընդդիմության ճնշող մեծամասնությունն ուզում է տեսնել առաջին հերթին իր տեղն այդ իշխանությունում, հետո նոր` իշխանափոխություն։ Ես համարում եմ, որ հակառակը պետք է լինի»:

  • Կիսվել: