Երկիրը սիրել՝ նշանակում է ամուր պահել երկրի դարպասները. Քոչարյան
Երբ սկսվեց պայքարը Արարատ լեռան դեմ, մտածեցի` իսկ Մալաթիա-Սեբաստիա անունը պահանջ չէ՞ Թուրքիայի նկատմամբ, գուցե Մալաթիա-Սեբաստիա համայնքը կոնֆլիկտածին համայնք է, ինչպես ասում է Փաշինյանը, հիմա ի՞նչ անենք։ Այս մասին այսօր քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Երկիրը սիրել՝ նշանակում է ամուր պահել երկրի դարպասները, ամո՞ւր են պահել՝ ոչ, ուրեմն՝ չեն սիրում։ Ժողովրդին սիրել նշանակում է ապահովել ժողովրդի անվտանգությունը, իսկ ի՞նչ են արել՝ հրահրել են պատերազմ, պարտվել են այդ պատերազմում, տվել են 5,000 զոհ, 12,000 վիրավոր, և տարածքային կորուստներ, սա՞ է ձեր սերը։ Քո սերը ուղղի դեպի Ադրբեջան»,-նշել է նա:
Տեսանյութը՝ այստեղ:


