ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երկիրն այս վիճակին հասցրած մարդկանց հետ որևէ համագործակցություն կտրականապես բացառված է. Քոչարյան

Երկիրն այս վիճակին հասցրած մարդկանց հետ որևէ համագործակցություն կտրականապես բացառված է. Քոչարյան

Քոչարյանը վստահություն է հայտնել առ այն, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը չի կարողանա կառավարություն ձևավորել, սակայն ներկայացված կլինի խորհրդարանում: Այս մասին РБК-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այնուամենայնիվ նա կկորցնի իշխանությունը, ու արդեն այդ ժամանակ նոր իշխանությունը կկարողանա  հասարակությանը ցույց տալ այս իշխանության աշխատանքի իրական արդյունքները: Մարդականց որոշ հատվածը շարունակում է մնալ այս իշխանությունների մանիպուլյատիվ տեխնոլոգիաների ազդեցության տակ, այլ բացատրություն տալ չեմ կարող»,-ասել է նախկին նախագահը` կտրականապես բացառելով Փաշինյանի թիմից կամ նրա նախկին աջակիցներից որևէ մեկի հետ համագործակցելու հնարավորությունը:

«Երկիրն այս վիճակին հասցրած մարդկանց հետ որևէ համագործակցություն կտրականապես բացառված է: Դա ուղղակի անհնարին է»,-նշել է Քոչարյանը:

Խոսելով քաղաքականություն իր վերադարձի մասին` Քոչարյան այն «աղմկոտ» է որակել` հիշեցնելով իր կառավարման տարիներին գրանցված տնտեսական հաջողությունների, կուտակած փորձի մասին:

Նա նաև նշել է, որ կառավարման խորհրդարանական ձևը համարմար չէ Հայաստանի համար և որ ՀՀ վարչապետը չպետք է այսքան իրավասություններ ունենա:

  • Կիսվել: