երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Երկարաժամկետ և հիմնարար լուծումների միակ երաշխիքը. «Հայաստանի Հանրապետություն»

Երկարաժամկետ և հիմնարար լուծումների միակ երաշխիքը. «Հայաստանի Հանրապետություն»

 «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցի քննարկումն անխուսափելի է, և այն պետք է դիտարկվի հայ-ադրբեջանական խնդիրների համալիր լուծման համատեքստում: Բաքուն առաջարկում է երկու պետությունների միջև դեմարկացիան իրականացնել փոխադարձ սահմանները ճանաչելով: Հայաստանն արդարացիորեն հայտարարում է, որ այդ խնդիրը կարող է լուծվել միայն Արցախի կարգավիճակի հարցի քննարկման հետ համալիր գործընթացների շրջանակներում:

Հետևողականորեն մերժելով միջազգային կառույցների միջնորդական ջանքերը՝ Ադրբեջանը հարցականի տակ է դնում խնդրի կարգավորումը։ Մյուս կողմից էլ այս իրավիճակի լարումը տարածաշրջանում մեծ խաղացողներին օրինաչափորեն ստիպում է ներգրավվել երկու երկրների միջև ընթացող գործընթացներին։ Արդյունքում՝ Ադրբեջանը Անդրկովկասը դարձնում է աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետ»։

  • Կիսվել: