երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Էրիկա Օլսոնն ընդգծեց հայ-ամերիկյան երկկողմ ամուր կապերը. ԱՄՆ դեսպանությունն ամփոփել է բարձրաստիճան դիվանագետի հանդիպումները

Էրիկա Օլսոնն ընդգծեց հայ-ամերիկյան երկկողմ ամուր կապերը. ԱՄՆ դեսպանությունն ամփոփել է բարձրաստիճան դիվանագետի հանդիպումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, ազգային ժողովի փոխնախագահ և կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ հանդիպումներում պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնն ընդգծեց հայ-ամերիկյան երկկողմ ամուր կապերը։ Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ֆեյսբուքյան էջը՝ ամփոփելով ԱՄՆ-ի դիվանագետի հանդիպումները: 

Ըստ դեսպանության՝ Օլսոնը «նաև ընդգծեց Միացյալ Նահանգների պատրաստակամությունն օգնել Հայաստանին և Ադրբեջանին լարվածության ապաէսկալացման և երկարաժամկետ ու համընդգրկուն խաղաղության հասնելու հարցերում»։

 

  • Կիսվել: