հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Երևանը մշտապես էսկալացիայի վտանգ տեսնում է․ ԱԺ նախագահ

Երևանը մշտապես էսկալացիայի վտանգ տեսնում է․ ԱԺ նախագահ

Երևանը մշտապես Ադրբեջանի կողմից սահմանին իրավիճակը սրելու վտանգ տեսնում է։  

Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով հարցին, թե արդյոք այս պահին Երևանը տեսնում է հնարավոր էսկալացիայի վտանգ՝ նկատի ունենալով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով օգնական, դեսպան Ջեյմս Օ’Բրայենի հայտարարությունը այն մասին, որ ԱՄՆ-ն կօգտագործի բոլոր գործիքները կանխելու ոչ խաղաղ ճանապարհով առևտրային կապերի ստեղծումը։

«Էսկալացիայի վտանգ մենք մշտապես տեսնում ենք։ Ինչու ենք մշտապես տեսնում, որովհետև բազմաթիվ օրինակներ կան, երբ 2022 թվականի օգոստոսի վերջին հանդիպում տեղի ունեցավ և դրանից 13 օր հետո Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսեց։ Նկատի ունեմ երբևիցե և որևիցե բան մենք չենք բացառում և քաղաքական գործիչը չի կարող բացառել։ ԱՄՆ պաշտոնյայի հայտարարությունը զգուշացում է»,- ասաց Սիմոնյանը՝ միաժամանակ հավելելով, որ հայկական կողմը պատրաստ է և գնում է խաղաղության։

  • Կիսվել: