շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանը կանգնած է․ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Երևանը կանգնած է․ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Երևանը կանգնած է։ Ավելի քան 50 փողոց այս պահին փակ է։  Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ տեսանյութ է հրապարակելով։

«Երևանում շատ հաճելի, արևոտ և հաղթական տրամադրություն է։ Սիրելի քաղաքացիներ, իջեք փողոց, միացեք ձեր քույրերին ու եղբայրներին։ Մեր գործն արդար է ու ճիշտ ուղղությամբ առաջ է գնում։ Միասին մինչև հաղթանակ»,-նշել է նա:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

  • Կիսվել: