չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանը դեռ չի արձագանքել Ադրբեջանի և ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով

Երևանը դեռ չի արձագանքել Ադրբեջանի և ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին. Բայրամով

Երեւանը դեռ չի արձագանքել հոկտեմբերի 2-ին Ժնեւում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմին տրամադրված խաղաղության պայմանագրի տարրերին։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

՛՛Զրույցի ընթացքում Բայրամովը եւ Դոնֆրիդը մտքեր են փոխանակել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացի ներկա իրավիճակի եւ հեռանկարների, ինչպես նաեւ ադրբեջանաամերիկյան օրակարգի տարբեր ոլորտների շուրջ՛՛,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարաած հաղորդագրությա մեջ:

Նշվում է նաեւ, որ Քարեն Դոնֆրիդը ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերին։ 

  • Կիսվել: