չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Երևանում մի խումբ քաղաքացիներ քայլերթ են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Երևանում մի խումբ քաղաքացիներ քայլերթ են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ

Երևանում մի խումբ քաղաքացիներ քայլերթ են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ ի պաշտպանություն Արցախի։ Ակցիայի կազմակերպիչներն ասացին, որ ՄԱԿ-ն ու միջազգային մյուս կազմակերպությունները տեսնում են, թե այսօր ինչ է կատգարվում Արցախում ու լռում են։

«Ամսի 27-ից սկսած տարբեր փաստեր ու ապացույցներ են ուղարկվում միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԵՄ-ին, ՄԱԿ-ին՝ նկարագրելով իրավիճակն ու այն կորուստները, որոնք հայկական կողմը կրում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով։ Սակայն մենք չենք տեսնում բավարար արձագանք։ Տեսնում ենք չեզոքություն, տեսնում ենք, որ այստեղի կառույցների ներկայացուցիչները ակտիվություն չեն դրսևորում և չեն հավաքում փաստերը։ Ըստ էության՝ պատճառներից մեկը դա է, որ անհամաչափ արձագանք կա։ Մենք ուզում ենք հուսալ, որ այստեղ ֆինանսական շահերը չեն գերակայում, այլ արժեքները կգերակայեն»,- լրագրողներին ասաց Իրավունքի Եվրապա միավորում ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

Նշենք, որ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ այսօր առավոտից արդեն ակցիա են իրականացնում Հայաստան տեղափոխված արցախցի կանայք։

«Կույր մի եղեք» կոչով արցախցի կանայք միջազգային հանրությունից պահանջում են, որ համապատասխան գնահատական տան թուրք-ադրբեջանական ագրեսիային։

  • Կիսվել: