շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը. Էտվում են նաև ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը

Երևանում մեկնարկել է ծառերի աշնանային էտը. Էտվում են նաև ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը

«Կանաչապատում և շրջական միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սկսել է քաղաքում ծառերի սանիտարական էտման աշխատանքները: Յուրաքանչյուր ծառատեսակ ունի էտի իր սկզբունքը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ աշխատանքներն իրականցվում են մասնագետների ցուցումով և հսկողությամբ, որպեսզի սխալ էտը չխախտի բույսերի աճը, չհանգեցնի ծառերի հիվանդությունների խորացմանը:

Անվտանգության ապահովման համար էտվում և հեռացվում են ճանապարհային երթևեկության նշաններին խանգարող ճյուղերը:

Այս աշնանը նախատեսվում է էտել մոտ 8000 ծառ, զուգահեռ կհատվեն անկենսունակ ծառերը։

Վերջերս համալրված ավտոպարկն ամբողջությամբ կկազմակերպի փայտանյութի տեղափոխումը մայրաքաղաքի բոլոր կետերից դեպի պահեստ։

  • Կիսվել: