երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Երևանում հանրային տրանսպորտն անվճար կլինի 4 և ավելի երեխա ունեցողները

Երևանում հանրային տրանսպորտն անվճար կլինի 4 և ավելի երեխա ունեցողները

«Գործող որոշմամբ արտոնյալ տոմսեր տրամադրվում են Երևան քաղաքի հաշվառում ունեցող թոշակառուի կարգավիճակ ունեցողներին: Նախատեսվում է նախագծի ընդունման դեպքում Երևան քաղաքի հաշվառման պահանջը հանել»,-  Երևանի ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց միասնական տոմսային համակարգում որոշ փոփոխություններ իրականացնելու առաջարկ: 

«Գործող ոորշմամբ խորը կամ ծանր ֆունցիոնալության կորուստ ունեցող անձանց՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողներին տրամադրված է անվճար երթևեկելու իրավունք, բայց պարզ դարձավ, որ հաշմանդամություն ունեցող երեխաները այլ կատոգրիա են և ներառված չեն արդեն իսկ որոշված շրջանակում, առաջարկվում է վերջիններիս նույնպես անվճար երթևեկություն ունեցող անձանց շրջանակում ներառել»,- նշեց Գրիգորյանը:   

Ըստ նրա առաջարկվում է նաև անվճար երթևեկելու հնարավորություն տալ 4 և ավելի երեխա ունեցող անձանց՝ անկախ զավակների տարիքից, մինչ այդ այս արտոնությունից կարող էին օգտվել միայն անչափահաս երեխաներ ունեցողները: 

«Նախատեսվում է 1 օր և 7 օր ուղևորությունների սահմանափակումները վերացնել՝ դարձնելով անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում երկու ուղևորության հնարավորություն տվող տոմսի ժամկետը 90 րոպեից երկարացնել 180 րոպե»,- նշեց փոխքաղաքապետը և հայտնեց, որ եթե ավագանին կողմ քվեարկի, ապա փոփոխությունները ուժի մեջ կմտնեն մարտի 1-ից:  

«Այսօր էլ մեկ ուղևորոթյան տոմսերը 10 հատով վաճառվում են, կա հնարավորություն ձեռք բերել 1500 դրամով՝ 30 օրվա վավերականության ժամկետով, առաջարկվում է 30 օրից սարքել 45 օր, փոփոխությունը նախատեսված է, որ պետք է ուժի մեջ մտնի հրապարակմանը հաջորդող օրը»,- հայտնեց նա:   

  • Կիսվել: