ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Երևանում բախվել են կին վարորդների Toyota-ները, ընկել է լուսացույցը․ հղի կին է տեղափոխվել հիվանդանոց

Երևանում բախվել են կին վարորդների Toyota-ները, ընկել է լուսացույցը․ հղի կին է տեղափոխվել հիվանդանոց

Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց-Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Corolla ու Toyota Highlinder մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 1 հոգի, որը հղի կին է, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Բախման հետևանքով Toyota Highlnder-ը բախվել է խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ 

  • Կիսվել: