կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանում ավագանու ընտրությունները բնականոն ընթացքով անցկացվում են, դրանք բավականին մրցակցային են. ԿԸՀ նախագահ

Երևանում ավագանու ընտրությունները բնականոն ընթացքով անցկացվում են, դրանք բավականին մրցակցային են. ԿԸՀ նախագահ

Այսօր մեկնարկել են Երևանի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրությունները, Երեւանի բոլոր 475 տեղամասերը բացվել են, ԿԸՀ-ի կայքում ուղիղ հեռարձակմամբ կարելի է տեսնել՝ ինչպես է ընթանում քվեարկությունը:

Առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց. «Այսօր Երեւանն ընտրում է ավագանի, բոլորիս լավ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ եմ մաղթում: Իմ գնահատմամբ ընտրությունները եղել են մրցակցային, թափանցիկ:

460 տեղամասերում եղել են նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ, վստահված անձինք: Տեղամասային ընտրական հանձնաժողովի բացակայության 23 դեպք է արձանագրվել ժամը 8-ի դրությամբ, միայն 3 դեպքում է ՏԸՀ-ն նշանակում արել սահմանված կարգով: Դա այն դեպքերն են, երբ բացակա անդամների թիվը 1-ից ավելի է:

Այս պահին ընտրությունները բնականոն ընթացքով ընթանում են եւ ԿԸՀ-ի իրավիճակային վերլուծության կենտրոնում բոլոր 475 տեղամասերից օնլայն մենք վերահսկում ենք:

Օրվա ընթացքում պարբերաբար ԿԸՀ սրահից ընտրությունների ընթացքի, բոլոր հնարավոր տվյալները կներկայացնենք»:

ԿԸՀ-ն երեքժամյա պարբերականությամբ կներկայացնի քվեարկության մասնակցության թվերը: Առաջին տվյալները կներկայացվեն 12.00-ին:

  • Կիսվել: