երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Երևանում ապակին կոտրելու միջոցով թալանել են թանկարժեք հագուստի խանութը. պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս

Երևանում ապակին կոտրելու միջոցով թալանել են թանկարժեք հագուստի խանութը. պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, գողության դեպք է տեղի ունեցել. Ժամը 04:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժի ահազանգ է  ստացվել, որ  Հարավարևմտյան թաղամասի Զորավար Անդրանիկի փողոցում գործող «Հովման» հագուստի խանութի ապակին կոտրել են:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ 3 դիմակավորված անձանցից մեկը քարով կոտրել է խանութի դռան ապակին, ապա մտել ներս և այնտեղից հափշտակել հագուստներ, իսկ նրանցից մեկը դրամարկղից գողացել է գումար, ապա դիմել փախուստի:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով՝ խանութին պատճառվել է մի քանի հազար դոլարի վնաս: Ոստիկանությունը ձեոնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու, գողերին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ապակի կոտրելն ու խանութը թալանելը տևել է  20-25  վայրկյան:

  • Կիսվել: