Երևանում անցկացվում է հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում
Ս.թ. հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։ Այս մասին տեղեկանում ենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի տարածած հաղորդագրությունից:
«Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին»,-ասված է հաղորդագրության մեջ:


