երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանում ադրբեջանական դրոշն այրելու փաստով Բաքուն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտե․ Ադրբեջանի ԱԳՆ

Երևանում ադրբեջանական դրոշն այրելու փաստով Բաքուն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտե․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել համապատասխան պատժիչ միջոցներ ձեռնարկել կազմակերպիչների նկատմամբ՝ կապված Երևանում Ադրբեջանի դրոշն այրելու հետ։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։

«Մենք կոչ ենք անում խստորեն դատապարտել այս արարքը, որը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված սպորտային մրցումների վարքագծի կանոնների կոպիտ խախտում է, և համապատասխան միջոցներ ձեռնարկել կազմակերպիչներին պատժելու կազմակերպիչներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Ադրբեջանի սպորտի ու երիտասարդության նախարարությունն և այդ երկրի օլիմպիական ազգային կոմիտեն համատեղ հայտարարություն էին տարածել՝ նշելով ադրբեջանական պատվիրակության Երևանից վերադառնալու որոշման մասին։

Հիշեցնենք, որ նախօրեին ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ դրոշների շքերթը։ Քիչ անց մարզադահլիճից բեմ վազեց դիզայներ Արամ Նիկոլյանը, դրոշը պահող աղջկա ձեռքից խլեց Ադրբեջանի դրոշը, վառեց եւ դուրս հանեց դահլիճից։ Անվտանգության աշխատակցին հաջողվեց բռնել նրան, այնուհետեւ նոր դրոշ բերել ներս։

  • Կիսվել: