ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանում 31–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Երևանում 31–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 07:30-ից  08:00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ, 31-ամյա Գոռ Խ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գյուլբենկյան–Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 86-ամյա Ժաննա Մ.-ին: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն,  օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանա օպերատիվորեն  ժամանած բժիշկների կողմից, սակայն բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը:

Դրանից հետո վարորդը ահազանգել  է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է  պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: