ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երևանում 19-ամյա վարորդը Mazda-ով տապալել է ծառն ու կիսակողաշրջված հայտնվել նկուղի սանդուղքների վրա

Երևանում 19-ամյա վարորդը Mazda-ով տապալել է ծառն ու կիսակողաշրջված հայտնվել նկուղի սանդուղքների վրա

Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 19-ամյա Արմեն Անդրեասյանը իր վարած Mazda մակնիշի ավտոմեքենայով ժողովրդին հայտնի Ծերեթելիի խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  ծառին, արմատից կոտրել այն, ապա առաջ ընթանալով՝ հայտնվել «Բռավո» ուսումնական կենտրոնի մուտքի մոտ, կոտրելով ցուցանակն ու գովազդային վահանակը և կիսակողաշրջված վիճակում հայտնվել նկուղ տանող սանդուղքների վրա:

Shamshyancom-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

  • Կիսվել: