երկուշաբթի, մարտ 17
17 / 3 / 2025
«Երևանտրանս» ՓԲԸ-ն պետք է դառնա ՀՈԱԿ. Ավինյանը՝ ընկերության ֆունկցիան վերաձևավորելու մասին

«Երևանտրանս» ՓԲԸ-ն պետք է դառնա ՀՈԱԿ. Ավինյանը՝ ընկերության ֆունկցիան վերաձևավորելու մասին

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում տրանսպորտի կառավարման կենտրոնի վերակառուցման աշխատանքները 90 տոկոսով ավարտված են, մարտի վերջ ամբողջությամբ կավարտվեն: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոստացավ շրջայց իրականացնել այնտեղ, որտեղ կենտրոնացված է լինելու տրանսպորտային կենտրոնը:

«Գործառույթներն էլ պետք է արձանագրենք «Երևանտրանս» ընկերության, որը պետք է դառնա ՀՈԱԿ, որպեսզի այս տրամաբանական փոփոխությունները կարողանանք իրականացնել, որովհետև մասնավոր գծերը, որպես այդպիսին, այլևս չկան: Բոլոր ուղևորափոխադրումները կազմակերպվում են Երևան քաղաքի ենթակա ընկերություններով: Հետևապես «Երևանտրանս» ընկերության ֆունկցիան պետք է վերաձևավորել, և կազմակերպաիրավական ձևն էլ պետք է փոխվի»,- ասաց նա՝ հավելելով, որ հին տրամաբանությամբ ընկերությունը չի կարող գործել:

  • Կիսվել: