երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Երևանն անհրաժեշտ ջանքեր կգործադրի Մոսկվայի հետ ռազմավարական փոխգործակցությունը ապահովելու համար. Գրիգորյան

Երևանն անհրաժեշտ ջանքեր կգործադրի Մոսկվայի հետ ռազմավարական փոխգործակցությունը ապահովելու համար. Գրիգորյան

«Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության հետագա խորացման մեծ ներուժ կա։ Երևանն անհրաժեշտ ջանքեր կգործադրի Մոսկվայի հետ ռազմավարական փոխգործակցությունը ապահովելու և կառուցողական երկխոսությունը զարգացնելու համար»,- այդ մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ Հայաստանում ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած ընդունելության ժամանակ, գրում է 24news.am-ը:

Գրիգորյանի խոսքով՝ շփումների զարգացման համար հուսալի հիմք են Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների դաշնակցային հարաբերությունները․

«Զարգացման դինամիկան արդեն գտնվում է բարձր մակարդակի վրա»,- նշել է նա։ 

  • Կիսվել: