կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի, ես դա քարոզարշավի ժամանակ եմ ասել. Արտակ Զեյնալյան

Երևանի տրանսպորտը պետք է թանկացվի, ես դա քարոզարշավի ժամանակ եմ ասել. Արտակ Զեյնալյան

Որևէ մեկը վիճարկո՞ւմ է այս իրավական ակտի հիմքում ընկած փաստերը, ես կողջունեմ, որ իրենք որպես խմբակցություն դիմեն դատարան և վիճարկեն այս իրավական ակտի օրինականությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ավագանու մի շարք անդամներին մանդատից զրկելու իրավականությանը։

 

Հարցին՝ ինչ կարծիք ունի տրանսպորտի թանկացման վերաբերյալ, Զեյնալյանն ասաց․ «Ես իմ նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել եմ, որ տրանսպորտ պետք է թանկանա։

Այսօր տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 230 դրամ է, և այն թանկացումը, որն իրականացվում է, ենթադրում է լրացուցիչ համավճար։ Համայնքը դոտացիայի է ենթարկելու նաև այդ։ Մենք Երևանում ահռելի խնդիրներ ունենք՝ ջրամատակարարման, ջրահեռացման, հոսանքի մատակարարման, շատ մեծ ծախսերի անհրաժեշտություն կա, և մեզ այդքան ճոխություն չենք կարող թույլատրել»։

  • Կիսվել: