կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երևանի ՏԻՄ ընտրությունների դեպքում «երկրորդ փուլ» հասկացություն գոյություն չունի. ԿԸՀ քարտուղար

Երևանի ՏԻՄ ընտրությունների դեպքում «երկրորդ փուլ» հասկացություն գոյություն չունի. ԿԸՀ քարտուղար

Գործող ընտրական օրենսդրության համաձայն՝ Երեւանի ՏԻՄ ընտրությունների դեպքում «երկրորդ փուլ» հասկացություն գոյություն չունի:

Այս մասին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

՛՛Եթե ոչ մի ուժ 50%-ից ավելի մանդատ չունենա` ավագանին կարող է ընտրել քաղաքապետ՛՛,-մանրամասնել է նա:

Այսպիսով՝ Երեւանի ավագանու ընտրությունների երկրորդ փուլ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքը չի նախատեսում։

Ընտրությունների արդյունքում ձեւավորվելու է համայնքի ավագանին՝ ըստ ձայների բաշխվածության, որի կողմից էլ, 50+1 սկզբունքով ուժի բացակայության պարագայում, ընտրվելու է համայնքի ղեկավարը։

Չընտրվելու պարագայում նշանակվելու է համայնքի ղեկավարի ընտրության 2-րդ փուլ համայնքի ավագանու կողմից, որում ընտրված է համարվելու առավելագույն ձայն ստացած թեկնածուն:

  • Կիսվել: