երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին 15 օրվա աշխատանքի համար վճարում է մաքուր 260 հազար դրամ

Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին 15 օրվա աշխատանքի համար վճարում է մաքուր 260 հազար դրամ

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը անդրադարձել է հանրային տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացրած գործադուլին և մի շարք պարզաբապումներ ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

"Հարգելի երևանցիներ,

Այսօր առավոտվանից հանրային տրանսպորտի մի շարք երթուղիներ չեն աշխատում՝ վարորդների բոյկոտի պատճառով։ Վարորդները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես, աշխատավարձի բարձրացում։

Ներկայումս քաղաքապետարանը հանրային տրանսպորտի վարորդներին վճարում է մաքուր (հարկերը հանած) շուրջ 260 000 դրամ աշխատավարձ՝ 15 օրվա աշխատանքի համար։ Մեր տեղեկությունների համաձայն, որոշ վարորդներ պահանջում են նաև վերադառնալ վճարման նախկին «պլանային» համակարգին, երբ վարորդը ստանում էր նվազագույն աշխատավարձ եւ ուղեվարձերից «սև» եկամուտ։

Քաղաքային իշխանությունը վճռական է տրանսպորտի բարեփոխումների հարցում և շարունակելու է հետևողական քայլերը՝ հանրությանը որակյալ տրանսպորտային ծառայություն մատուցելու և օրինականության դաշտում աշխատելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, մենք շարունակաբար բարելավում ենք և բարելավելու ենք վարորդների աշխատանքային պայմանները։ Նմանատիպ սաբոտաժը ծայրահեղ անընդունելի է և չի կարող արդյունք տալ։ Քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները այս պահին աշխատանքներ են տանում՝ վիճակը շտկելու և տրանսպորտի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Հայցում ենք Ձեր ներողամտությունը անհարմարության համար",- գրել է քաղաքապետարանի խոսնակը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: