Երևանի ոչ բոլոր հայտարարություններն են Մոսկվայի նկատմամբ արդար. ՌԴ դեսպանության խորհրդական (տեսանյութ)
Ռուսաստանում տեսնում են բոլոր այն դիտարկումները, որոնք հնչում են Երևանում՝ ուղղված Մոսկվայի քաղաքականությանը, սակայն դրանցից ոչ բոլորն են արդար։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նկատել է ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։
«Մենք իսկապես ուշադրություն ենք դարձնում այստեղ հնչող որոշ հայտարարություններին, չենք կարծում, որ բոլորն արդար են, որովհետև Ռուսաստանի ոչ բոլոր արածներն են ստանում բավարար հասարակական հնչեղություն, որովհետև իրավիճակը բավական բարդ է, ձեր ու Ադրբեջանի հարաբերությունները բավական բարդ ու խճճված են։