շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայաստանում Ղրղզստանի նախկին պատվավոր հյուպատոսը

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայաստանում Ղրղզստանի նախկին պատվավոր հյուպատոսը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի արդեն նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` իր դիմումի համաձայն․ Sputnik Արմենիային հայտնեց մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի նոր որոշմամբ Սահակ Վարդանյանին մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ–ի պաշտոնում փոխարինելու է ՀՀ-ում Ղրղըզստանի նախկին պատվավոր հյուպատոս, «Պատվավոր հյուպատոսների միություն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Սեդրակյանը։ Սեդրակյանը բարձրաստիճան ոստիկան է, գնդապետ:

  • Կիսվել: