չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Երևանի և մյուս համայնքների աշխարհազորային բրիգադները կղեկավարեն նորանշանակ տեղակալները. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագծերը

Երևանի և մյուս համայնքների աշխարհազորային բրիգադները կղեկավարեն նորանշանակ տեղակալները. ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագծերը

Ազգային ժողովի արտահերթ նիստի մեկնարկին օրենսդիրները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախի համար նահատակված զինծառայողների հիշատակը: 

Այնուհետև խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում առաջարկություններ չեն եղել, և կոչ արեց կողմ քվեարկել նախագծերին:  

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ կողմ քվեարկեց երկու նախագծերին էլ:

  • Կիսվել: