ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելու եմ ՔՊ շտաբը. Արմեն Փամբուխչյան

Երևանի ավագանու ընտրություններում ղեկավարելու եմ ՔՊ շտաբը. Արմեն Փամբուխչյան

Ինչպես գիտեք, առաջիկայում սպասվում են Երևանի ավագանու ընտրություններ։ Ինձ վստահվել է ղեկավարել նախընտրական շտաբը։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ-ն նախարար Արմեն Փամբուխչյանը։

Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դա իրեն բավարարում է նախարարի պաշտոնից հետ, Փամբուխչյանը պատասխանեց, որ դա նույնպես  բարձր պատասխանատվության վստահություն է. «Երևանի ընտրություններն ունեն կարևորություն, և ես, լինելով ՔՊ վարչության անդամ, պետք է ղեկավարեմ այդ շտաբը։ Ընդհանրապես վիրավորված չեմ։

Այս պահին կա քաղաքական որոշում, որ ես պետք է զբաղվեմ դրանով, վաղվանից սկսած՝ պետք է նախապատրաստական աշխատանքներ տարվեն։ Ըստ մեր ունեցած հարցումների՝ ՔՊ-ն ունի բավականին մեծ ռեյտինգ՝ ի դեմս մեր թեկնածու Տիգրան Ավինյանի»։

Լրագրողի դիտարկմանը, թե, փաստորեն, գործազուրկ է մնացել՝ նախարարը պատասխանեց.«Վաղվանից»։

  • Կիսվել: