ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանի ավագանու մի քանի անդամների լիազորությունները դադարեցվել են

Երևանի ավագանու մի քանի անդամների լիազորությունները դադարեցվել են

Մեկնարկել է Երևանի ավագանու հերթական նիստը։ Նիստի օրակարգը քննարկելուց առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ ավագանու մի քանի անդամների լիազորությունները դադարեցվել են և նոր անդամներ կան։

««Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 4-ի համար 30 արձանագրությունը, Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Հռիփսիմե Առաքելյանի մանդատը տրվել է Քրիստինա Վարդանյանին»,-ասաց Հայկ Մարությանը։

Նա նշեց, որ տիկին Վարդանյանին բոլորը երևի թե ճանաչում են, քանի որ երկար ժամանակ է համագործակցում են, փորձում ավելի կանաչ դարձնել Երևանը։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարի լիազորությունները Հռիթսիմե Առաքելյանի փոխարեն կկատարի Մարկոս Հարությունյանը։

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներ Աննա Ջավախյանն ու Էդգար Բարսեղյանը ևս լիազորությունների դադարեցնելու մասին դիմումներ են ներկայացրել։ Նրանց փոխարեն ավագանու մանդատ են ստացել Վիլեն Գայֆեջյանը և Նարեկ Պետրոսյանին։

Ծափահարություններից հետո պարզվեց, որ Նարեկ Պետրոսյանը դահլիճում չէ։ «Ասում է՝ էդքան շուտ մի ծափահարեք։ Նարեկ Պետրոսյանը դիմում է ներկայացրել ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու մասին։ Դրա համար էլ չի եկել։ Բայց գոնե կծանոթանայինք»,-ասաց քաղաքապետը։

  • Կիսվել: