կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Քլոյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածու Արևիկ Ավետիսյանին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունից Անուշ Քլոյանի մանդատը տրվել է հաջորդ թեկնածու Արևիկ Ավետիսյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 4-ին գումարեց հերթական նիստ: Հանձնաժողովը Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին Երևանի ավագանու անդամի մանդատ տրամադրելու արձանագրություն կազմեց: Նախագիծը զեկուցեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

ԿԸՀ-ից հայտնում են, որ այսպիսով, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Անուշ Քլոյանի մանդատը տրվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արևիկ Անդրանիկի Ավետիսյանին:

  • Կիսվել: