շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Երևանի ավագանու այսօրվա նիստը լակմուսի թղթի դեր է կատարելու, քաղաքական իրողություններն էլ ավելի է պարզաջրելու. Սուքիասյան

Երևանի ավագանու այսօրվա նիստը լակմուսի թղթի դեր է կատարելու, քաղաքական իրողություններն էլ ավելի է պարզաջրելու. Սուքիասյան

«Երևանի ավագանու այսօրվա նիստը լակմուսի թղթի դեր է կատարելու, քաղաքական իրողություններն էլ ավելի է պարզաջրելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Երեւանի ավագանու նիստին ընդառաջ քաղաքապետարանի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

Նա նշեց, որ հանրային այս միջոցառմամբ ցանկանում են երևանցիների ուշադրությունը հրավիրել ավագանու այսօրվա նիստին, որի օրակարգում է  նաև տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12.000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի:

«Այս պահին մենք իրականցնում ենք խորհրդանշական ակցիա. մուտքի մոտ տեղադրվում է կարմիր կետագիծ՝ խորհրդանշելու քաղաքային օրվա վարչակազմի  ակնկալվող ֆինանսական լրացուցիչ հոսքերը և երևանցու գրպանը մտնելու միջոցով բյուջեն համալրելու մտադրությունը։ Փաստացի այս պահին ունենք կարմիր գիծ՝ մի կողմում երևանցին է, ներսի հատվածում քաղաքային իշխանությունը, ով հաշվիչով հաշվելով ամեն երևանցու եկամուտ, փորձում է քաղաքային բյուջեն համալրել պարգևավճաների և մեկ անձից կատարվող գնումների համար հասանելիք գումարներով»,- ասաց Մ.Սուքիասյանը։

Նա հիշեցրեց, որ Երևանի ավագանու 65 անդամներից 32-ը գնվում են իշխանական կոալիցիայի մեջ, 31-ը կոալիցիայի մաս չկազմող ավագանիներ են։

«Որպեսզի երևանցու գրպանը մտնող և երևանցու վերջին կոպեկը գրպանող օրինագիծը չանցնի, անհրաժեշտ է  տեղի ունենա բոյկոտ, նիստը տապալվի և հունվարի 1-ից  երևանցու սոցիալական բեռն էլ ավելի չծանարանա»,- նշեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Նա նշեց, որ այդ նախագիծը թալանի դասական օրինակ  է. ««Ոչ թալանին» ասելով իշխանության եկած քաղաքական ուժը պատրաստվում է  հունվարի 1-ից այդ նշաձողն էլ ավելի բարձրացնել։

Կոչ ենք անում կոալիցիայի մաս չկազմող քաղաքական խմբակցություններին  ներկա չլինել նիստի մեկնարկին, տապալել նիստը»։

Նա նշեց, որ նիստի օրակարգում կան նաև այլ հարցեր, այդ թվում բյուջեի հաստատում։

«Բյուջեի հետ կապված կարող է լինել տարբեր լուծումներ՝ սկսած նախորդ տարվա բյուջեից մինչև արտահերթ նիստով նոր բյուջեի հաստատում»,- ասաց Մ.Սուքիասյանը։

Նա հայտնեց, որ եթե նիստն իրենց կամքից անկախ մեկնարկի, հարկադրված են լինելու մտնել նիստերի դահլիճ ու ըստ էության անդրադառնալ բոլոր նախագծերին։

  • Կիսվել: