երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցի քննարկումը համարում ենք անընդունելի. «Ապրելու երկիր»

Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցի քննարկումը համարում ենք անընդունելի. «Ապրելու երկիր»

«Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով Ավագանու անդամների լիազորությունները դադարեցնելու օրակարգով սպասվող արտահերթ նիստին:

«Ընդդիմադիր գործիչներն իրավունք ունեն իրենց քաղաքական գործունեությունը ներկայացնել նաև բացակայությունների, բոյկոտի տեսքով, որը նույնպես քաղաքական դիրքորոշում է։

Երևանի ավագանու արտահերթ նիստում ընդդիմադիր ավագանու անդամներին մանդատից զրկելու հարցի քննարկումը համարում ենք անընդունելի և դատապարտում ենք իշխանությունների նման վարքագիծը։

Սա իշխանությունների հերթական ճղճիմ վարքագծի դրսևորումն է, որի նպատակը այլակարծությունը լռեցնելու փորձերն են»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: