կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը (Ուղիղ)

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը (Ուղիղ)

Երևանի ավագանին այսօր՝ մարտի 18-ին, գումարել է իր հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որից զեկուցվող է միայն վերջին 5-ը:

Մասնավորապես, զեկուցվող հարցերն են՝

- Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին,

- Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին,

- Երևան քաղաքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 690-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին,

- Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու  մասին,

- Երևան համայնքում 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի կողմից ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկման դեպքում երթուղիների սպասարկման փոխադրավարձը սահմանելու և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N95-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:

  • Կիսվել: