ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Երևանի ավագանու 4 անդամ լիազորությունները դադարեցնելու դիմում են ներկայացրել

Երևանի ավագանու 4 անդամ լիազորությունները դադարեցնելու դիմում են ներկայացրել

Ընթանում է Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի արտահերթ նիստը: Նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը տեղեկացրեց, որ ավագանու 8-րդ նստաշրջանի առաջին նիստը կգումարվի 2022 թվականի փետրվարի 8-ին:

Մինչ օրակարգին անդրադառնալը քաղաքապետը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ Հայկ Մարությանը, Պավել Մազմանյանը, Լիլիթ Պիպոյանը, Ռուբեն Հայրապետյանը ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմումներ են ներկայացրել: Իսկ Վահե Գևորգյանը դիմում է ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության կազմից դուրս գալու համար:

«Նա շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները, համապատասխան հանձնաժողովում աշխատանքները»,- ասաց Հրաչյա Սարգսյանը:

Քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Միսակ Սարգսյանին:

Իսկ Գայանե Վարդանյանի մանդատը տրվել է Գառնիկ Վարդանյանին:

  • Կիսվել: