Երևանի ավագանին օրակարգից հանեց Արտակ Գալստյանին մանդատից զրկելու հարցը
Երեւանի ավագանին իր այսօրվա նիստում որոշեց օրակարգից հանել «Հանրային ձայն» խմբակցության անդամ Արտակ Գալստյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ հարցը։
Նշենք, որ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել «Ազգային առաջընթաց» խմբակցությունը։
Բանն այն է, որ Արտակ Գալստյանը ավագանու որեւէ նիստի չի մասնակցել, քանի որ սկզբում կալանքի տակ է, իսկ այժմ տնային կալանքի տակ։ «Հանրային ձայն» խմբակցությունից Վահան Ավագյանն առաջարկեց հարցը հնել օրակարգից, քանի որ ավագանու իրավական հանձնաժողովը նախօրեին բացասական եզրակացություն է տվել հարցին։