երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Երևանի 5 տարվա կառավարումը կախված է հենց այս օրվանից. Խաժակյանը քվեարկել է հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի

Երևանի 5 տարվա կառավարումը կախված է հենց այս օրվանից. Խաժակյանը քվեարկել է հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի

«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը ավագանու ընտրություններում կատարեց իր քվեարկությունը հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի:

 Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց՝ Խաժակյանն ասաց. «Հանուն եվրոպական մոդելի մայրաքաղաքի, հանուն զարգացող և հարմարավետ քաղաքի, հանուն աշխատող քաղաքապետարանի, աշխատող ավագանու: Շատ բանի անհրաժեշտություն ունենք, և հույս ունեմ, որ մեր քվեարկությունը հենց դրան էլ կծառայի»:

Նա ասաց՝ ընտրվելու դեպքում ընթացակարգային լուրջ փոփոխություններ է պատրաստվում իրականացնել քաղաքապետարանի վարչություններում, բյուրոկրատիան չափազանց ծանր է, ընթացակարգերը, մեխանիզմները պետք է թեթևացնել: Խաժակյանը հաստիքացուցակի էական վերանայումների կարիք է տեսնում:

Խաժակյանը նկատել է՝ քվեարկությանը մասնակցությունը դեռևս ցածր է: «Ակնհայտ է, որ այն 2018-ի մասնակցությանը չի հասնի, բայց ես հույս ունեմ, որ այս օրը և այս հորդորը կնպաստի, որ մարդիկ մասնակցեն, քվեարկեն, որովհետև 5 տարվա Երևանի կառավարումը կախված է հենց այս օրվանից»,-ասաց նա:

  • Կիսվել: