երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Երևանցիները տեսնում են մեր աշխատանքի ծավալները․ վստահ եմ՝ մենք ձայների մեծամասնությունն ենք հավաքելու». Տիգրան Ավինյան

«Երևանցիները տեսնում են մեր աշխատանքի ծավալները․ վստահ եմ՝ մենք ձայների մեծամասնությունն ենք հավաքելու». Տիգրան Ավինյան

«Ես վստահ եմ, որ մենք ձայների մեծամասնությունն ենք հավաքելու». հայտարարել է ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

«Երևանցիները տեսնում են մեր աշխատանքի ծավալները, մասնավորապես՝ վերջին շրջանում»,- ասել է Տիգրան Ավինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։

Նա նշել է, որ այսօր Երևանում հիմնանորոգվում են բակեր, մանկապարտեզներ, սպորտդպրոցներ, պոլիկլինիկաներ, կառուցվում են տասնյակ կիլոմետրերով ճանապարհներ։

«Այս ծավալի աշխատանք Երևանում մեկ էլ Խորհրդային միության տարիներին է իրականացվել»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենք միասնական ջանքերով շարունակելու են աշխատանքի այդ տեմպը։

Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ ընտրությունների արդյունքում իրենք կոալիցիա կազմելու կարիք չեն ունենա։

  • Կիսվել: