շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Երևան քաղաքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարել են. մանդատը տրվել է  Սարգիս Հրաչի Տեր-Եսայանին

Երևան քաղաքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարել են. մանդատը տրվել է  Սարգիս Հրաչի Տեր-Եսայանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 9-ին ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևան քաղաքի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի՝ լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

ԿԸՀ-ն մարտի 11-ի նիստում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տվել է վերոնշյալ դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու՝ Սարգիս Հրաչի Տեր-Եսայանին։

  • Կիսվել: