կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Երեւան-Արտաշատ մայրուղին բաց է. Մասիսի համայնքապետը խոստացել է լուծել բնակիչներին մտահոգող խնդիրը

Երեւան-Արտաշատ մայրուղին բաց է. Մասիսի համայնքապետը խոստացել է լուծել բնակիչներին մտահոգող խնդիրը

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչները բացել են Երեւան-Արտաշատ մայրուղին։

Հաղորդվում է, որ բնակիչները ճանապարհը բացել են, երբ այդտեղ է եկել Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը եւ խոստացել, որ բնակիչներին մտահոգող խնդիրը կլուծվի։

Նշենք, որ Մարմարաշենի բնակիչները պահանջում են, որպեսզի վերականգնվի Երեւան-Մարմարաշեն տրանսպորտային երթուղին։

  • Կիսվել: