ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Չորեքշաբթի խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Չորեքշաբթի խորհրդարանական լսումներ կանցկացվեն

Սեպտեմբերի 22-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը  կազմակերպում է խորհրդարանական լսումներ` ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ: Այս մասին հայտնում են խորհրդարանից։

  • Կիսվել: