կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ԱԽ նիստ է հրավիրվել. կմասնակցեն նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները

ԱԽ նիստ է հրավիրվել. կմասնակցեն նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները

Այսօր երեկոյան տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Առավոտյան պահանջել էինք գումարել Ազգային անվտանգության խորհրդի նիստ` խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։

Քիչ առաջ տեղեկացանք, որ մեր պահանջը բավարարվել է. նիստը տեղի կունենա երեկոյան», - ասել է Էդմոն Մարուքյանը։

  • Կիսվել: