շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Երեկ մենք միասին վերահաստատեցինք 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները. Պապիկյան

Երեկ մենք միասին վերահաստատեցինք 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները. Պապիկյան

՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի կարծիքով՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններով ժողովրդի հետ միասին վերահաստատվել են 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները:

Այս մասին նա հայտարարեց Հանրապետության հրապարակում ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության հանրահավաքի ժամանակ:

Պապիկյանը, մասնավորապես, ասաց. ՛՛Հայաստանում այլևս փակված է արատավոր երևույթների, ժողովրդին ստրկացնելու, կաշառելու, վախեցնելու մեթոդով վերարտադրվելու պրոցեսը: Երեկ մենք միասին վերահաստատեցինք 2018 թվականի հեղափոխությամբ բերված արժեքները: Երեկ մենք ցույց տվեցինք, որ չնայած մեր ունեցած խնդիրներին, մեր վերքերին՝ մենք ամուր ենք կանգնած մեր ոտքերի վրա և պատրաստ ենք շտկել մեր ողնաշարը:

Ու սա ի լուր բոլորի է՝ ի լուր աշխարհի, բոլոր կասկածողների, բոլոր նրանց, որոնք այլ հույսեր էին փայփայում: Դուք երեկ բոլորի ծրագրերն ուղարկեցինք դեպի անցյալ, դեպի գրողի ծոցը՛՛:

Պապիկյանը նաև հավելեց. ՛՛Այս ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ստացել տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր սեկտորում և բոլոր այն հնարավոր տեղերում, որտեղ նախկինի ուրվականներն ու իրենց համախոհներն ունեցել են հնարավորություն՝ մարդկանց պարտադրանքի, աշխատանքի իրավունքից զրկելու ու բազմաթիվ նմանատիպ հարցեր՛՛։

Դիմելով իր խոսքով՝ ՛՛արդեն փոշմանած՛՛՝ նա նշեց. ՛՛Մենք բազմիցս խոսել ենք, որ հունիսի 20-ից հետո մենք կգնանք այդ մարդկանց հետևից։ Ես անձամբ վաղվանից ձեռնամուխ եմ լինելու իմ իրավասության տիրույթում գտնվող բոլոր քաղաքացիների իրավունքների վերականգնմանը։ Հենց վաղը, առավոտյան 9:00-ից սկսեք վերականգնել մարդկանց իրավունքները՛՛:

Պապիկյանն ընդգծեց՝ ժողովրդի հետ միասին արձանագրել են, որ ապագա կա:

 

 

  • Կիսվել: