ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էրդողանը հիշեցնում է՝ «Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը»

Էրդողանը հիշեցնում է՝ «Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ելույթ է ունենեցել առցանց ձևաչափով անցկացված ՛՛Ղրիմի պլատֆորմ՛՛ համաժողովում: Նա հիշեցրել է, որ ՛՛Անկարան չի ճանաչել Ղրիմի բռնազավթումը՛՛, որի մասին բաց հայտարարել է առաջին օրվանից։

Էրդողանը, մասնավորապես, ասել է. ՛՛Ղրիմի հարցով մեր երկրի դիրքորոշումը հիմնված է ոչ միայն օրենքի տառի վրա, այլև արտացոլում է Անկարայի սկզբունքային բարոյական դիրքորոշումը։ Ղրիմի վերադարձը Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։ Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և քաղաքական միասնության պահպանումը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի, այլև գլոբալ անվտանգության և կայունության համար՛՛:

Ինչպես հայտնի է՝ ՛՛Ղրիմի պլատֆորմ՛՛-ին մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Բրիտանիայի վարչապետը, Վրաստանի նախագահը։

 

 

  • Կիսվել: