ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Էրդողանն հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել

Էրդողանն հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել, ընդ որում առաջարկն իրեն է փոխանցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվինին, գրում է  Report-ը։

«Դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի: Եթե ​​այս հանդիպումը կայանա, Թուրքիան կարող է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել»,-ասել  է Էրդողանը:

Էրդողանը նաեւ ասել է՝ «Զանգեզուրի միջանցք»-ի բացմամբ Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները կվերացվեն:

  • Կիսվել: