կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Էրդողանը հայտարարել է՝  Եվրոպայում առաջնորդ չկա

Էրդողանը հայտարարել է՝ Եվրոպայում առաջնորդ չկա

Եվրոպայում  առաջնորդների հարցում կա լուրջ ճգնաժամ։ Այս մասին հայտարարել է  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է RIA Novosti- ն:

«Եվրոպայում առաջնորդների լուրջ ճգնաժամ է առաջացել: Ես չեմ կարող տալ այնպիսի առաջնորդի անուն, որը օրինակ կլիներ»,-ասել է նա։

Նրա խոսքով՝  ավելի վաղ իրեն դուր են եկել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը և Իտալիայի կառավարության նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին: «Հենց այդ ժամանակ մենք հաջողությամբ զարգացրինք մեր համագործակցությունը»,- ընդգծել է Էրդողանը:

Ըստ Էրդողանի, այսօր «երիտասարդ և դինամիկ» առաջնորդն է Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ Ալ Թանին։

  • Կիսվել: