հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին

Էրդողանն ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր՝ օգոստոսի 11-ին, ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին, գրում է ermenihaber-ը։

Թուրքական աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Բայրամովը նախագահ Էրդողանին մանրամասներ կհաղորդի հայ-ադրբեջանական հուլիսյան մարտերի և ներկայում սահմանին տիրող իրավիճակի մասին։

Նշենք, որ նախարար նշանակվելուց հետո սա Բայրամովի 1-ին արտերկրյա այցն է:

Այցի շրջանակներում Բայրամովն արդեն հանդիպել է թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին Հայաստանին մեղադրել է «զավթողական քաղաքականություն վարելու և սահմանին սադրանքներ իրականացնելու» մեջ։

  • Կիսվել: