«Երբեւիցե Փաշինյանի արածը արե՞լ եք», «Ոչ». Վճռաբեկ դատարանի դատավոր
Շատ բան է փոխվել դատական համակարգում. այսօր նաև վարչապետը մատնանշեց, որ տարիներ շարունակ, երբ ստացել են քաղաքացիներից բողոքներ, 70% վերաբերել է դատական իշխանության թերություններին, խնդիրներին, հիմա այդ իրավիճակը չէ։ Այս մասին այսօր՝հունվարի 21–ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախկին փոխնախարար, ԲԴԽ նախկին անդամ, այժմ Վճռաբեկ դատարանի դատավոր Վիգեն Քոչարյանը։
«Հիմա քաղաքացիները այլ խնդիրներ են մատնանշում։ Դա միգուցե փոքր, բայց ինչ-որ չափանիշ է այն իմաստով, որ մենք արդարադատության ոլորտում ունենք որոշակի առաջընթաց։ ԲԴԽ ներկայացրած վիճակագրությունից տեսնում ենք, որ որոշակի ոլորտներում մենք նույնպես նման առաջընթաց ունենք, կապված քաղաքացիական դատարաններում ծանրաբեռնվածության քչացման հետ։ Բայց նաև խնդիրը մնում է քրեական արդարադատության ոլորտում, վարչական արդարադատության ոլորտում։ Սա գործընթացը և արդարադատության պատշաճ իրականացումը մշտական գոյություն ունեցող խնդիր է անգամ զարգացած պետությունների պարագայում և այստեղ ընդամենը պետք է շարունակական աշխատանք և ջանքեր»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ վարչապետը խոսում է վնգաստացող դատավորների մասին, նաև հայտարարում է, որ չկա դատավոր, որ իր ասածը չանի, դուք երբևիցե վնգստացե՞լ եք, երբևիցե իր ասածը արե՞լ եք, Քոչարյանը կարչ պատասխանեց. «Ոչ»։


