շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Երբևէ խոսք չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին․ Արարատ Միրզոյանը՝ «ԻՌՆԱ» գործակալությանը

Երբևէ խոսք չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին․ Արարատ Միրզոյանը՝ «ԻՌՆԱ» գործակալությանը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «ԻՌՆԱ» իրանական լրատվական գործակալությանը, խոսելով՝ սահմանային վերջին զարգացումների խնդրում Ռուսաստանի դերի մասին:

«Հայաստանին և Ռուսաստանին  կապում են դաշնակցային փոխհարաբերությունները՝ փոխաջակցության և փոխադարձ պարտավորությունների լայն շրջանակներով: 

Ռուսաստանը կարևոր դերակատարում ունեցավ Լեռնային Ղարաբաղի դեմ 44 օր տևած ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում, և ներկայումս ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում՝ աջակցելով Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և բնականոն կյանքի վերականգնմանը: Ռուսաստանի միջնորդությամբ է ընթանում տարածաշրջանի լարվածության նվազեցմանը, հումանիտար խնդիրների լուծմանը և տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։ Ի դեպ, խոսելով ենթակառուցվածքների մասին՝ պետք է փաստել, որ ո՛չ որևէ փաստաթղթում, ո՛չ ենթակառուցվածքների բացման համատեքստում երբևէ խոսք չի գնացել և չի կարող գնալ Հայաստանի տարածքով որևէ միջանցքի տրամադրման մասին, և սա հստակ արձանագրվում է ոչ միայն հայկական, այլև միջնորդ կողմի՝ Ռուսաստանի կողմից։

Միևնույն ժամանակ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ռուսաստանը միջնորդական առաքելությամբ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացում»:

 

  • Կիսվել: