Երբ թվում էր, որ Նիկոլն էլ խայտառակվելու տեղ չունի, ասպարեզ նետվեց հետևից գրկված Ալեն Սիմոնյանի թեզը. Տեր-Նակալյան
Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը բերման էին ենթարկվել թմրամիջոցներ պահելու կասկածանքով, ինձ էլի ասֆալտին փռելով բերման էին ենթակել՝ ապօրինի զենք-զինամթերք ունենալու կասկածանքով: Այս պահին Արթուր Դանիելյանը հիվանդանոցոմ է, և պետք է ստուգումներ անցկացվեն, քանի որ բերման ենթարկելու ընթացքում վնասվածքներ էր ստացել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ այսօր ասաց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր անդամ, «Բլոգնյուզ» կայքի հիմնադիր Կոնստանտին Տեր–Նակալյանը:
Խոսելով ստեղծված իրավիճակի մասին՝ Կոստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ դժվար է տրամաբանական շղթան գտնել հիվանդ երևակայություն ունեցող ու ֆիզիկապես առողջ վարչապետի գործողություններում: Նա նշեց. «Հիշենք, որ պաշտոնավորման ընթացքում վերջին երկու օրերին ամենախորտակիչ իմիջային հարվածի տակ էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը և հայտնվել էր իր իսկ մեղքով: Երբ երեկ թվում էր, որ Նիկոլն էլ խայտառակվելու տեղ չունի, մենք տեղեկացանք, որ ասպարեզ նետվեց հետևից գրկված Ալեն Սիմոնյանի թեզը, ինչից հետո ամբողջ ֆեյսբուքը հետևից գրկում էր Նիկոլ Փաշինյանին»:
Ըստ նրա՝ ստեղծված ֆոնի ներքո Նիկոլ Փաշինյանը մտածում էր, որ իր իշխանությանը հաշված օրեր են մնացել և այս ձևով բերման ենթարկելով տատանվող մասսայի համար շոու արեց՝ ցույց տալով, որ ինքը ուժեղ է:
Ըստ նրա՝ շատ անտրամաբանական է մտածել, որ Նարեկ Մալյանը, որը տասնյակ տարիներ իրավապահ համակարգում է աշխատել, մոտը ապօրինի զենք պահի: Տեր-Նակալյանը ծիծաղելի համարեց նաև, որ ինքը, լինելով լրատվականի ղեկավար, ևս կարող էր ապօրինի զենք պահել:
Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանության 6-րդ վարչություն են բերման ենթարկվել «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության հիմնադիր, հասարակական գործիչ Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանն ու միաբանության հիմնադիր անդամ Կոնստանտին Տեր–Նակալյանը, ինչպես նաև այլ անդամներ։ Իսկ այս պահին Ոստիկանության 6-րդ վարչությունում է Քաղաքացիական գիտակցություն ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը: