Երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան, դրանից հետո ես պատրաստ եմ քննարկել եւ իրենց հետ հանդիպել․ Արմեն Սարգսյան
Քննադատողները Սահմանադրությունը լավ չեն կարդում, որովհետեւ Սահմանադրության մեջ հստակ գրված է, որ ես ստորագրում եմ ընդամենը հանրաքվեի օրը նշանակելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով իր հասցեին հնչող քննադատություններին, թե ստորագրել է սահմանադրական հանրաքվե նշանակելու հրամանագիրը:
«Եվ եթե ես չստորագրեմ, միեւնույն է 3 օրից նշանակվելու է։ Երբ քննադատողները Սահմանադրությունը խորապես կարդան, ընկալեն, մտածեն օրվա իրավիճակի մասին, երկրի զարգացման մասին, դրանից հետո ես պատրաստ եմ քննարկել եւ իրենց հետ հանդիպել»,- ասաց նա և հավելեց, որ քննադատողների մի մեծ խմբի հրավիրել է նախագահական, սակայն ոչ ոք չի եկել։


