Երբ Հայաստանը կունենա ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու մտադրություն, դուք առաջինը կիմանաք. Միրզոյան
Երբ Հայաստանը կունենա ԵՄ անդամության թեկնածուի հայտ ներկայացնելու մտադրություն, դուք առաջին հերթին դրա մասին կիմանաք: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Այլ հարցերի նա չպատասխանեց՝ ասելով. «Ես այսօր բոլոր հնարավոր հարցերին պատասխանել եմ, նրանք, որոնք քննարկումից դուրս են մնացել, ես բառացիորեն օրեր առաջ հարցումների տեսքով անդրադարձել ենք: Չկա տենց հարց, որը նոր է»: